Գիտաժողովի հրավեր

08.10.2018
Դիտումների քանակ՝ 1149

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 3-7-ը Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունենալու 13-րդ տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովի ուղղություններն են՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ
• Մաթեմատիկա
• Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
• Ֆիզիկատեխնիկական գիտություններ
• Կենսաբանական և քիմիական գիտություններ

Սոցիո-հումանիտար գիտություններ
• Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
• Տնտեսական գիտություններ
• Իրավաբանական գիտություններ
• Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
• Հոգեբանություն
• Արևելագիտություն

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել ՀՌՀ-ի պաշտոնական կայք` հետևյալ հղումով: