ԵԱՏՄ ապագան. երիտասարդական նստաշրջանի հրավեր

08.10.2018
Դիտումների քանակ՝ 2165

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք եվրասիական ինտեգրման ոլորտի երիտասարդ փորձագետների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ ունկնդիրներին մասնակցելու ԵԱՏՄ-ի ապագայի տեսլականի ձևավորմանն ուղղված երիտասարդական նստաշրջանին, որը կրում է «Ուղեղային գրոհ. ԵԱՏՄ ապագան երիտասարդության աչքերով» խորագիրը:
Բաց մի թողեք ԵԱՏՄ-ի մասին Ձեր գիտելիքներն ընդլայնելու և Միության ապագայի վերաբերյալ գաղափարներ ներկայացնելու Ձեր հնարավորությունը, հոկտեմբերի 24-ին ժամը 12:00-ին:
Երիտասարդական նստաշրջանին Դուք կարող եք.
• Լսել եվրասիական ինտեգրման ուղղությամբ առաջատար փորձագետների ելույթները
• Փորձառու համակարգողների ղեկավարությամբ մասնակցել ԵԱՏՄ ապագայի կերպարի ստեղծման խմբային աշխատանքին
• Փորձագիտական լսարանի առաջ ներկայացնել սեփական գաղափարները
• Պրոֆեսիոնալ կապեր ստեղծել եվրասիական ինտեգրման փորձագետների և երիտասարդ հետազոտողներ հետ:

Հաղթողների թիմի լավագույն գաղափարներն կարտացոլվեն ԵՏՀ կայքի մամուլի հաղորդագրությունում, իսկ ամենավառ մասնակիցները հնարավորություն կստանան Մոսկվայում փորձառություն անցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:
Որպես փորձագետ և նստաշրջանի խոսնակ հանդես կգան առաջատար փորձագետներ և երիտասարդ հետազոտողներ.
• Կ.Կ. Ռախիմովը՝ Ղրղզստանի Առևտրաարդյունաբերական պալատի արդյունաբերական քաղաքականության, արտահանման և ենթակառուցվածքի հարցերով կոմիտեի նախագահ,
• Վ.Վ. Շախմատով՝ ԵՏՀ Արձանագրման և կազմակերպական ապահովման վարչության վերլուծական ուղեկցության բաժնի պետ,
• Յու. Կ. Կոֆներ՝ ՏԲԴ ԱՀՀ Համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների Կենտրոնի Եվրասիական սեկտորի վարիչ:

Միջոցառումն անցկացկվելու է Եվրասիական շաբաթի շրջանակներում Երևանի EXPO ցուցահանդեսային կենտրոն հարթակում (Հակոբ Հակոբյան, տ. 3: հասցեում):
Նստաշրջանին մասնակցելու համար մինչև հոկտեմբերի 12-ը պետք է գրանցվել Եվրասիական շաբաթի կայքում:
Կազմակերպչական հարցերով դիմել Համաժողովի կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչ Ֆեդուլկին Կոնստանտին Ալեքսեևիչին (հեռ.՝ +7 903 586 50 56, e-mail: participant@eurasianweek.com):
Բովանդական հարցերի վերաբերյալ դիմել Երիտասարդական նստաշրջանի նախապատրաստման համակարգող Անաստասիյա Պյատաչկովա Սերգեևնային հետևյալ հասցեով՝ apyatachkova@hse.ru, (հեռ. + 7 495 772 95 90 ներքին՝ 22285):