Հատուկ դասընթաց և գիտաժողով. կազմակերպում են ՀՊՏՀ-ն և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հանդես են գալիս համատեղ նախաձեռնություններով՝ կազմակերպելով հատուկ դասընթաց և գիտաժողով:
«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը ՉԺՀ ստեղծման 70-րդ տարելիցում» հատուկ դասընթացը տեղի կունենա 2019թ․ հունիսի 10-ից-15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Նպատակը
Հատուկ ծրագրով սահմանված դասընթացները կվարեն հայ և արտասահմանցի գիտնականներ (առցանց), ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանի արդի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Այս դասընթացների նպատակն է Հայաստանում Չինաստանի քաղաքկանությանն առնչվող, հետազոտող անհատներին խորքային գիտելիքներ տրամադրել այս աճող գերտերության մասին, որն իր ստեղծման 70-րդ տարելիցին հետզհետե մեծացնում է տնտեսական և քաղաքական ազդեցությունն աշխարհում։ Դասընթացները կանցկացվեն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող կամ բուհերում ուսանող մինչև 35 տարեկան անհատները, ովքեր սովորում են, ուսումնասիրում են կամ աշխատում են քաղաքագիտության, արևելագիտության, լրագրողության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և հարակից այլ բնագավառներում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
«ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի մասին Եվրասիական հետազոտություններ» թեմայով գիտաժողովը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 1-2-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Գիտաժողովը նախատեսված է հումանիտար և հասարակական գիտությունների հետազոտողների համար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հոկտեմբերի 12-ը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղումով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Կայք՝ https://asue.am/am
Ֆեյսբուքյան էջ՝ https://bit.ly/2GzHOtX:
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ հիմնադրամ
Կայք՝ https://chinastan.org
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/DiscoverChinastan/