Հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները փետրվարի 12-ից կստանան իրենց դիպլոմները
08.02.2019
Դիտումների քանակ՝ 1975
Փետրվարի 12-ից մեկնարկում է ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտներին ավարտական վկայականների (դիպլոմների) հանձնման գործընթացը:
Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից և մանրամասնում՝ մագիստրոսները դիպլոմները կարող են ստանալ յուրաքանչյուր աշխատանքային օր, 9:30-12:30-ը և 13:30-17:00-ն ընկած ժամանակահատվածում համալսարանի ուսումնական բաժնից (գլխավոր մասնաշենք, 3-րդ հարկ, 322 սենյակ):
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ուսումնական բաժին 010 593459, 010 593477 հեռախոսահամարներով:
Դիպլոմները ստանալիս դեկանատի կողմից տրված տեղեկանքի և անձնագրի առկայությունը պարտադիր է: