Գիտաժողովի հրավեր Արցախից

05.06.2018
Դիտումների քանակ՝ 1089

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2018 թվականի սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում կկայանա «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և արցախյան շարժման 30-ամյակին: Գիտաժողովին կարող են մասնակցել ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ և մասնագետներ: Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հուլիսի 31-ը: Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին կամ կապվել գիտաժողովի կազմկոմիտեի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (+37497) 277770:

Հ.Գ. Լուսանկարը՝ համացանցից: