Անվճար դասընթացներ ՀՊՏՀ ուսանողների համար
ՀՊՏՀ-ի և KPMG Armenia-ի համագործակցության շրջանակներում KPMG Armenia ընկերության ներկայացուցիչները հատուկ ՀՊՏՀ ուսանողների համար մարտի 21-23-ը կիրականացնեն անվճար դասընթացների շարք։
Մարտի 21-ի դասախոսությունների թեմաներն են՝ «Աշխատանքի հնարավորությունները KPMG Armenia ընկերությունում» (բանախոս` Սոնա Մարտիրոսյան, ՄՌԿ բաժնի ղեկավար) և «Ֆինանսական հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն» (բանախոս՝ Դավիթ Շամշյան, տնօրեն):
Մարտի 22-ին «Կորպորատիվ ֆինանսների և կազմակերպությունների գնահատման հիմնական ասպեկտները» թեմայի շրջանակում կբանախոսի ընկերության ավագ խորհրդատու Սևակ Մանուկյանը, մարտի 23-ին ավագ մենեջեր Շողիկ Ղարիբյանը հանդես կգա «Հարկային օրենսդրություն, հիմնական կանոններ» բանախոսությամբ։
Դասախոսությունները տեղի կունենան ժամը 14․00-ին, իսկ վայրի մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։
Գրանցման հղումը՝ այստեղ։