«B2B (կորպորատիվ) վաճառքի առանձնահատկությունները»․ վարպետության դաս ՀՊՏՀ-ում

20.02.2023
Դիտումների քանակ՝ 660

Սիրելի՛ ուսանողներ, ս.թ. մարտի 3-ին, ժամը 12։20-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում «B2B (կորպորատիվ) վաճառքի առանձնահատկությունները» թեմայով վարպետության դաս կանցկացնեն «Արփի Սոլար» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։

Հիմնախնդիր

Վաճառքը, մասնավորապես՝ կորպորատիվ վաճառքը, բիզնեսի շարժիչ ուժն է: Պայմանավորված բիզնեսի առանձնահատկություններով՝ վաճառքն ինքնին համարվում է շատ բազմակողմանի երևույթ և պահանջում է մի շարք հմտությունների ու տեխնիկաների կիրառություն: Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր բիզնես մշակում է կորպորատիվ վաճառքի իր մոտեցումներն ու մեխանիզմները, ինչն ուղիղ համեմատական է այն պրոդուկտի առանձնահատկություններին, որը ներկայացնում է: Միևնույն ժամանակ, դեռևս չկան մշակված ամբողջական կրթական գործընթացներ, որոնք կարող են նպաստել վաճառքի ամբողջական մասնագիտացում ձեռք բերելուն: Արդյունքում աշխատաշուկան զգում է փորձառու կորպորատիվ վաճառքի մասնագետների կարիք:

«Արփի Սոլարը» ևս ունի մշակված կորպորատիվ վաճառքի իր ստանդարտները և պատրաստ է դրանք բացահայտել վաճառքի մասնագիտացումը ձեռք բերելու ձգտում ունեցողների համար:

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները ոչ միայն կստանան վաճառքի տեխնիկաների վերաբերյալ գիտելիքներ և հարցերի պատասխաններ, այլ նաև ձեռք կբերեն ընկերությունում նեղ մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն:

Նպատակ

Ապահովել կորպորատիվ վաճառքի պրակտիկ հմտությունների տարածումը ՀՊՏՀ ուսանողների շրջանում՝ ընձեռելով նեղ մասնագիտական պրակտիկա, ինչպես նաև աշխատանք ձեռք բերելու հնարավորություն:

Քննարկվող թեմաները.

1. B2B (կորպորատիվ) վաճառքի առանձնահատկությունները. տարբերությունը վաճառքի այլ տեսակներից
2. Ո՞վ է կորպորատիվ վաճառքի մասնագետը և ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի
3. Արևային համակարգերի կորպորատիվ վաճառքի մոտեցումները և տեխնիկաները. հարց ու պատասխան
4. Մասնագիտական պրակտիկայի և աշխատանքի հնարավորությունը «Արփի Սոլարում»