«Ստեղծարար ձեռներեցություն». 3-օրյա դասընթացներ ՀՊՏՀ-ում

12.03.2019
Դիտումների քանակ՝ 1549

Հարգելի ուսանողներ, ՀՊՏՀ-ում մեկնարկում են «Ստեղծարար ձեռներեցություն» խորագրով 3-օրյա դասընթացներ, որոնք միտված են ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցմանը՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկ ու մտավոր սեփականության պահպանում:

Դասընթացները տեղի կունենան ինտենսիվ և ինտերակտիվ ձևաչափով, ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր:

Տևողությունը` 3 օր է, ժամը 10:00-17:00-ը, մարտի 22-24-ը և/կամ ապրիլի 5-7-ը (ՀՊՏՀ-ում): Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով:

Գրանցվելու վերջնաժամկետը 1-ին խմբի համար մարտի 20-նն է, 2-րդ խմբի համար՝ ապրիլի 3-ը:

Դասընթացները կազմակերպվում են Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացվող դրամաշնորհի շրջանակներում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 363966 հեռախոսահամարով: