«ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա»-ի օրեր ՀՊՏՀ-ում

26.03.2019
Դիտումների քանակ՝ 1065

Շարունակական կրթության և կարիերայի բաժինը նախաձեռնել է մասնագիտական հանդիպումների և քննարկումների շարք, որի մեկնարկը կտրվի«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացվող սեմինարների շարքով:

2019թ. մարտի 27-ին, ժամը 14:00-ին «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ մարդկային ռեսուրսների ղեկավար Սոնա Մարտիրոսյանի կողմից կներկայացվեն հակիրճ տեղեկություններ ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեության և սպասվող թափուր աշխատատեղերի մասին:

Հարկային և իրավաբանական բաժնի մենեջեր Կարեն Սարգսյանը կխոսի տեղական և միջազգային հարկային քաղաքականության մասին, մասնավորապես ըստ ստորև ներկայացված օրակարգի. Օրակարգ · ՀՀ հարկային օրենսգիրքը և միջազգային հարկային հարաբերությունները · ՏՀԶԿ (OECD) դերը միջազգային հարկման քաղաքականության մշակման գործում · BEPS փաթեթը և վերջինիս կիրառությունը ՀՀ-ում · Տրանսֆերային գնագոյացում · Օֆշորային գոտիները, /Պանամական և Շվեյցարական փաստաթղթերը/ · Հարկերի խուսափման խոշորագույն դեպքերը /Apple, Google, Amazon,/

2019թ. մարտի 28-ին, ժամը 14:00-ին «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ աուդիտի բաժնի մենեջեր Շահանե Ալեքսանյանը կպատմի ինչ է իրենից ներկայացնում աուդիտը, ինչ կոնկրետ գործընթացներ են իրականացվում մինչև եզրակացության տրամադրումը:

Միացեք մեզ և բացահայտեք ձեր մասնագիտական աճի հնարավորությունները:

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետ, 206 լսարանում: