«Դիջիթեյնը» ՀՊՏՀ-ում կառաջարկի կարիերայի զարգացման նոր հեռանկարներ

18.10.2022
Դիտումների քանակ՝ 513

Սիրելի՛ ուսանողներ, ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով մեր համալսարանում հյուրընկալվելու է «Դիջիթեյնը»՝ Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը, որն ունի 2000+ փորձառու և տաղանդաշատ աշխատակիցներ և 150+ միջազգային գործընկերներ։

Հանդիպումը հնարավորություն կտա տեղեկանալու «Դիջիթեյնի» առկա թափուր հաստիքների և վճարովի փորձառության, կարիերայի զարգացման նոր հեռանկարների, DownTown Academy-ի անվճար դասընթացների և DigiTown-ի՝ երիտասարդ ձեռներեցների տեխնոլոգիական կենտրոնի մասին: Ձեզ հնարավորություն կընձեռվի նաև տեղում մասնակցելու հարցազրույցի (կախված առաջարկվող թափուր հաստիքից)։

Անհամբեր սպասում ենք երիտասարդ, էներգիայով լի տաղանդների հետ հանդիպմանը, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան, դառնալ լավագույնը իրենց ոլորտում և մեզ հետ միասին հասնել նոր բարձունքների:

Բաց մի՛ թող «Դիջիթեյնում» աշխատելու հնարավորությունը:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:40-ին սպասում ենք քեզ 315 լսարանում։