Քննարկում դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ

22.04.2021
Դիտումների քանակ՝ 737

Սիրելի՛ հետևորդներ, #ASUE_Talks շրջանակում ապրիլի 23-ին, ժամը 18։30-ին ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում տեղի կունենա քննարկում «Ինգո Արմենիա» ընկերության դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ։

«Ինգո Արմենիա» ընկերության անդերրայթինգի բաժնի ղեկավար Լևոն Քոչարյանը և ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը ուսանողներին կներկայացնեն «Ինգո Արմենիա» ընկերության ապահովագրական-վերլուծական կայքի հետ համատեղ կազմակերպված, ՀՊՏՀ ուսանողների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի հիմնական պայմաններն ու ակնկալիքները։ Բացի դրանից, ուսանողները կտեղեկանան ապահովագրական-վերլուծական կայքում հրապարակումներ ունենալու հնարավորությունների մասին։

Մրցույթի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումից՝ հետևյալ հղումով: