Սեպտեմբերի 5-ից մեկնարկում է ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելությունը

30.08.2023
Դիտումների քանակ՝ 1302

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 5-ին մեկնարկում է 2023-2024 ուսումնական տարվա՝ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելությունը։ Դիմորդների հայտագրման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է, փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 128)։ Շեմային քննությունը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 30-ին, հարցաշարերը՝ այստեղ։

ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրա ընդունելության կարգը, կրթական ծրագրերը, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ՝ այստեղ։

Տեղեկությունների համար այցելել asue.am պաշտոնական կայք կամ զանգահարել (010) 589-443 հեռախոսահամարով: