Վերապատրաստման անվճար ծրագիր երիտասարդ գործարարների համար

30.08.2023
Դիտումների քանակ՝ 852

Կորպորատիվ կառավարման կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` «ESG դպրոց երիտասարդ գործարարների համար» վերապատրաստման ծրագրով:

Դպրոցը կրթական հարթակ է, որը նպատակ է հետապնդում պատրաստելու նոր սերնդի բիզնես առաջնորդներ, որոնք Հայաստանի գործարար միջավայրում կդառնան հմուտ կառավարման ջատագովներ:

Դպրոցը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին, ծրագիրը և ժամանակացույցը կարող եք գտնել ակտիվ հղումներով։ Դպրոցին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 5-ը անհրաժեշտ է ներկայացնել հայտադիմում հետևյալ հղումով՝ կցելով դպրոցին մասնակցելու հետաքրքրվածության վերաբերյալ նամակը: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է նշված փաստաթղթերի հիման վրա:

Դպրոցն անվճար է: Այն կազմակերպվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (www.cipe.org) աջակցությամբ` «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Դպրոցի լավագույն մասնակիցներին տրամադրվելու է Բիզնեսի բարեվարքության ակումբին արտոնյալ՝ առանց մեկ տարվա վճարի մասնակցության հնարավորություն: