ՀՊՏՀ-ն հայտարարում է տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթ
Տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպում է տնտեսագիտական թեմաներով էսսեների հանրապետական մրցույթ:
· Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները։
· Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 27-ը հայտագրվել ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ:
· Մրցույթը կայանալու է ս.թ. մարտի 31-ին ՀՊՏՀ-ում (ք. Երևան, Նալբանդյան 128):
· Մրցույթի մասնակիցները ՀՊՏՀ-ում 2-3 էջի սահմանում պետք է գրեն էսսե, որի վերնագիրը կորոշվի մրցույթի օրը` վիճակահանության արդյունքում։
· Գնահատման հիմնական չափանիշներն են՝ շարադրանքի համապատասխանությունը թեմային, ստեղծագործական միտքը, մոտիվացիան, տրամաբանական փաստարկումը, լեզվական գրագիտությունը։
· Լավագույն աշխատանքներն ընտրելու է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից կազմված հանձնաժողովը։
· Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի (ՀՊՏՀ ընդունվելու դեպքում), կլինեն նաև խրախուսական նվերներ։
Տնտեսագիտական էսսեների ուղեցույցը՝ կից։