Եգիպտոսում կայանալիք միջազգային դասընթացի մասնակցության բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

29.08.2023
Դիտումների քանակ՝ 1580

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի հոկտեմբերի 20-28-ը Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս) կայանալիք «Կլիմա և տեղահանում։ Եվրո-արաբական կամուրջների կառուցում» (Climate & Displacement: Building Euro-Arab bridges) խորագրով միջազգային դասընթացին։

Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․ թ․ սեպտեմբերի 22-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության վճարը կազմում է 120 եվրո:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։