Բարձրագույն մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցելու հրավեր

23.08.2023
Դիտումների քանակ՝ 780

Հարգելի΄ ուսանողներ, սույն թվականի հոկտեմբեր ամսին առաջին անգամ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն մաթեմատիկայի օլիմպիադա, որը կազմակերպելու է Armenian Code Academy-ն՝ տեխնոլոգիական գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով։ Առաջին փուլն առցանց է։ Բոլոր մասնակիցները կստանան անվճար մասնագիտական և կրթական խորհրդատվություն, իսկ լավ արդյունք ցուցաբերած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։

Երկրորդ փուլը կընթանա առկա ձևաչափով։ Այս փուլի բոլոր մասնակիցները հարցազրույցներ կանցնեն առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններում (ալգորիթմիկ թրեյդինգ, ծրագրային ինժեներիա, մեքենայական ուսուցում): Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցը կստանա 1.000.000 ՀՀ դրամ մրցանակ, կլինեն նաև այլ մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում։

Օլիմպիադային կարող են մասնակցել համալսարանների բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները, ինչպես նաև վերջին երեք տարում բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ստացած շրջանավարտները։

Գրանցվելու համար պետք է անցնել սույն հղումով։