Հունգարիայում կայանալիք միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հնարավորություն

22.03.2022
Դիտումների քանակ՝ 1140

Միշկոլցի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների միջև կնքված փոխգործակցության պայմանագրի շրջանակում Միշկոլցի համալսարանը հրավիրում է մասնակցելու «Առաջին միջազգային շաբաթին», որը տեղի կունենա ս․թ․ թվականի ապրիլի 25-29-ը։

Վերապատրաստման նպատակը ակադեմիական և հետազոտական համագործակցության խթանումն է և դասախոսությունների անցկացումը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Վերապատրաստման շաբաթը համատեղ կազմակերպում են Միշկոլցի համալսարանի միջազգային դեպարտամենտը և ֆակուլտետները:

Յուրաքանչյուր մասնակից համալսարան պետք է ստորև ներկայացված մեկ կամ մի քանի թեմաներով շնորհանդես ներկայացնի՝

  • բուհում իրականացվող կրթական ծրագրեր /անգլերենով/
  • համատեղ կրթական ծրագրեր,
  • համագործակցություն միջազգային ծրագրերի ծրջանակներում,
  • միջազգայնացման ոլորտում լավագույն փորձի փոխանակում։

Բացի պաշտոնական հանդիպումներից և շնորհանդեսներից, մասնակիցները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու Միշկոլցի համալսարանին, քաղաքին և պատկերացում կազմել Հունգարիայի մշակութային ժառանգության մասին:

Ծրագրին մասնակցելու համար վարչական և ակադեմիական աշխատակիցները կարող են լրացնել հետևյալ հայտը մինչև ս․թ․մարտի 27-ը։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել int.cooperation@asue.am int.mobility@asue.am էլ. հասցեներին: