Անգլերենի քննություններ՝ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողների համար

04.09.2019
Դիտումների քանակ՝ 2169

Հարգելի' ուսանողներ, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված այն ուսանողները, ովքեր չունեն անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, հնարավորություն ունեն մասնակցելու ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպվող քննությանը, որը կանցկացվի հետևյալ ժամանակացույցով.

  • սեպտեմբերի 12-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն առաջին 20 գրանցված ուսանողները)
  • սեպտեմբերի 13-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն երկրորդ 20 գրանցված ուսանողները)
  • սեպտեմբերի 16-ին, ժամը 14:20 (քննությանը կհրավիրվեն երրորդ 20 գրանցված ուսանողները):

Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ հետևյալ հղումով:

Քննությանը կհրավիրվեն միայն գրանցված ուսանողները: Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 10-ը ներառյալ:

Քննությանը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Քննությունը անցկացվելու է գրադարանի մասնաշենքի 2-րդ հարկում, 23 լսարանում (Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահի դիմաց):

Ուսանողները քննության նախորդ օրը տեղեկություն կստանան այն մասին, թե որ օրն են մասնակցելու քննությանը (ըստ գրանցման հերթականության):

Հիշեցնենք, որ ուսանողները անգլերեն լեզվի քննություն կարող են հանձնել ուսումնական տարվա ընթացքում միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր կհանձնեն անգլերեն լեզվի քննություն, այլևս չեն կարողանա մասնակցել ընթացիկ ուսումնական տարում կազմակերպվող այլ քննությունների:

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով: