Աշխատանքի առաջարկ և ուսուցողական ծրագրի հրավեր

05.09.2019
Դիտումների քանակ՝ 2701

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս.թ. հոկտեմբերի 1-ին և կավարտվի ս.թ. դեկտեմբերի 27-ին:  Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառելու Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ՝ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժնից հայտնում են նաև, որ Ֆինթաքս հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունը փնտրում է աշխատակցի: Ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել կից փաստաթղթում առկա էլ. փոստի հասցեով՝ թեմայի դաշտում կատարելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» նշումը: