ՀՊՏՀ-ում կկայանա ներբուհական տեղեկատվական հանդիպում՝ «Էրազմուս +» ծրագրի վերաբերյալ

04.09.2019
Դիտումների քանակ՝ 1291

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 14:20-ին ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք) տեղի կունենա ներբուհական տեղեկատվական հանդիպում՝ «Էրազմուս+» ծրագրի վերաբերյալ, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված ուսանողներին կներկայացվեն ծրագրին մասնակցության պայմանները, դիմելու կարգը, ֆինանսավորման հետ կապված հարցերը և այլ մանրամասներ: Ելույթ կունենան և իրենց փորձով կկիսվեն նաև այն ուսանողները, ովքեր վերջերս են վերադարձել ՀՊՏՀ գործընկեր եվրոպական բուհերից:

Ծրագրով հետաքրքրվածները հրավիրվում են մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով: