Միջազգային սեմինարի և վերապատրաստման հրավեր
Հայաստանի Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը սեպտեմբերի 5-6-ին կազմակերպում են միջազգային սեմինար և վերապատրաստում «Համալսարանական կառավարման ամբողջական մոտեցում և վերջնարդյունքների հանդեպ համընդհանուր պատասխանատվություն» թեմայով, որին հրավիրված է Իռլանդիայի Ուոթերֆորդ տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր Փոլ Օլիարին: Գրանցման համար հարկավոր է նամակ ուղարկել միջազգային սեմինարի և վերապատրաստման պատասխանատու Լուսինե Ֆլջյանին՝ fljyan@mail.ru հասցեով՝ նշելով «HERE Seminar» վերնագիրը: Միջոցառման լեզուն անգլերենն է, կապահովվի անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն հաջորդական կամ համաժամանակյա թարգմանություն: Նամակի մեջ խնդրվում է նշել բուհը, զբաղեցրած պաշտոնը և կոնտակտային տվյալներ:
Միջոցառումը տեղի կունենա Հյուսիսային համալսարանի նիստերի դահլիճում՝ Ալեք Մանուկյան 15 ա հասցեով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասներին (հայերեն և անգլերեն) կարող եք ծանոթանալ կից փաստաթղթից: