Էսսեների մրցույթ՝ ՀՊՏՀ ուսանողների համար

06.05.2021
Դիտումների քանակ՝ 1262

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի՝ ՀՊՏՀ կայացած այցի շրջանակում հայտարարվել է մրցույթ «Հայ-նիդերլանդական գործարար հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները» թեմայով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՊՏՀ (բակալավրիատ, մագիստրատուրա) ուսանողները։ Էսսեները կդիտարկվեն Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան կողմից։ Հաղթող մասնակիցը հնարավորություն կստանա դեսպան Նիկո Սխերմերսի հետ մեկ օր անցկացնելու գործնական միջավայրում՝ ծանոթանալով դեսպանի տնտեսական ոլորտի աշխատանքային գործառույթներին։

Էսսեների ներկայացման ձևաչափն ազատ է։ Էսսենները պետք է շարադրված լինեն անգլերենով (500-1000 բառ):

Մասնակցության վերջնաժամկետը ս.թ. մայիսի 31-ն է։

Էսսեները անհրաժեշտ է պատրաստել հետևյալ ձևաչափով և ուղարկել cooperation.asue@gmail.com էլ․ հասցեին։

Մանրամասների համար կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին: