ԵՄ «Էրազմուս+». Միշկոլցի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

01.10.2021
Դիտումների քանակ՝ 817

Հայաստանի պետական տնտեսագիտական և Միշկոլցի (Հունգարիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Միշկոլցի համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կունենան հնարավորություն դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև հոկտեմբերի 6-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցրչները՝ հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: