Փոխանակման ծրագիր ՈՒրալի պետական տնտեսագիտական համալսարանում

20.07.2020
Դիտումների քանակ՝ 1652

Հարգելի ՀՊՏՀ ուսանողներ, այժմ արդեն կարող եք 1 կիսամյակ անվճար ուսումնառել Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում։

Այն գտնվում է Ռուսաստանի Ուրալ տարածաշրջանի կենտրոն Եկատերինբուրգ քաղաքում։

Փոխանակումն իրականացվում է բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ հետևյալ մասնագիտական ուղղություններով․

  • Տնտեսագիտություն
  • Կառավարում
  • Հաշվապահականհաշվառում
  • Ֆինանսներ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Կրթական ծրագրերը հասանելի են ռուսերեն և անգլերեն։

Ռուսերեն կրթական ծրագրերին՝ բակալավրին կարող ես ծանոթանալ այստեղ​, մագիստրատուրային՝ այստեղ:

Ուսանողների բնակության համար համալսարանը հատկացնում է նաև հանրակացարան, որի ամսական վարձավճարը 1000–2500 ռուբլի է։

Արտակարգ դրության երկարաձգման դեպքում ուսանողներին հնարավորություն կտրվի սովորել Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի առցանց կրթական ծրագրով, իսկ սահմանների բացվելուց հետո հնարավոր կլինի կրթությունը շարունակել ավանդական եղանակով։Մասնակցության պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև վերոնշյալ համալսարանի մասին հավելյալ տեղեկատվություն հասանելի են ստորև բերված փաստաթղթերում։

Դիմում հայտերի ու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը աշնանային կիսամյակի համար 2020թ․ օգոստոսի 1-ն է,իսկ գարնանային կիսամյակի համար՝ 2020թ․ նոյեմբերի 30-ը։

Աշնանային կիսամյակը կտևի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը, գարնանային կիսամյակը՝ հունվարի 11-ից հուլիսի 25-ը։

Եթե հետաքրքրված եք տվյալ ծրագրով, ապա մանրամասն ծանոթացեք ստորև ներկայացված փաստաթղթերի մանրամասներին՝ դիմում  հայտին, ուսանողի ուղեցույցին (որտեղ կցված է նաև անգլերեն կրթական ծրագրերի ցանկը), համաձայնագրին, իսկ հարցերի դեպքում դիմեք  ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին (cooperation.asue@gmail.com

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականները ուղարկել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին, իսկ նոմինացվելուց հետո պահանջվող փաստաթղթերն ուղարկել Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան՝ հետևյալ հասցեով sharepo_aa@usue.ru։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը: