Մեկնարկել է ատոմային ոլորտի հոբելյանին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով մրցույթը

07.09.2020
Դիտումների քանակ՝ 736

Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթի համար աշխատանքների ընդունումը: Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայկական ԱԷԿ-ը՝ ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների համագործակցությամբ, ինչպես նաև Երևանում ու Գյումրիում գիտության ու մշակույթի Ռուսասաստանյան կենտրոնները:

Մրցույթի մասնակիցները պետք է կարողանան ի ցույց դնել ատոմային տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը:

Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցույթի ժյուրին կգնահատի գաղափարի յուրօրինակությունը, կատարման վարպետությունը, երևակայությունը, ինչպես նաև՝ թեմայի ամբողջական ներկայացումը: Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են Հայաստանի բոլոր երեխաներն ու երիտասարդները, մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նշված հասցեով:

Նկարները պետք է ուղարկել Երևանում ՌԳՄԿ, Հայաստան, ք. Երևան, 0019, Պռոշյան փ. 1-ին նրբ, տ. 20/14 Գրաֆիկական աշխատանքներն ուղարկել e–mail: armenia_erevan@rs.gov.ru հասցեին:

Մրցույթի աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին: Մրցույթի հաղթողներին կտրվեն դիպլոմներ ու նվեր-հավաստագրեր:

Մրցույթի անցկացման կանոնների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Ռոսատոմ» պետկորպորոցիայի Lookaround Armenia կրթական ծրագրի ֆեյսբուքյան էջից: