ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի դասախոսները կհյուընկալվեն ՀՊՏՀ-ում. հրավիրվում են նաև այլ բուհերի ուսանողներ
Փետրվարի 18-ին ՀՊՏՀ և ՀՀ այլ բուհերի ուսանողները հրավիրվում են մասնակցելու ՀՊՏՀ-ում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի դասախոսները հանդես կգան կորպորատիվ ֆինանսների վերաբերյալ դասախոսություններով, այնուհետև կպատասխանեն ուսանողներին հուզող հարցերին: Բանախոսներն են նշված համալսարանի ֆինանսական դպրոցի առաջատար մասնագետներ Անաստասիա Ստեփանովան և Պավել Մալիշևը։
Դասը կանցկացվի ռուսերենով, Անաստասիա Ստեփանովան կդասախոսի «Վարքագծային կորպորատիվ ֆինանսներ կամ ինչու՞ է մարդկանց նշանակությունը այդքան մեծ բիզնեսում», Պավել Մալիշևը՝ «Ինչպե՞ս արդյունավետ կառավարել ֆինանսական միջոցները ձեռնարկություններում բարձր անորոշության պայմաններում» թեմաներով:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով՝ http://bit.ly/31sGpxS. գրանցման հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 16-ը (ներառյալ)։
Միջոցառման սկիզբ՝ 11։00, ավարտ՝ 14։00։ Անցկացման վայրը՝ ՀՊՏՀ, ք. Երևան, Նալբանդյան 128 (գրանցման ավարտից հետո մասնակիցներին կուղարկվի էլեկտրոնային նամակ՝ միջոցառման հստակ վայրի (լսարանի) մասին)։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: