Ի գիտություն ՀՊՏՀ ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների 1-ին կուրսեցիների
02.06.2021
Դիտումների քանակ՝ 1278
Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա ուսուցման առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
ՀՊՏՀ-ից մրցույթին կարող են մասնակցել ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների 2021-2022 ուստարվա առաջին կուրսեցիները:
«Մաթևոսյան կրթավճար» մրցույթին մասնակցելու մանրամասները և հայտադիմումի ձևանմուշը ներկայացված են ակտիվ հղումներում։