Միջազգային գիտական-ստեղծագործական մրցույթ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար
ԵԱՏՄ միջխորհրդարանական ասամբլեային առընթեր համալսարանը (բարձրագույն կրթության ինքնավար, ոչ առևտրային կազմակերպություն), ինչպես նաև Բելառուսի Վիտեբսկի պետական տեխնոլոգիական համալսարանը կազմակերպում են «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. երկխոսություն և զարգացում» խորագրով մրցույթ, որն անցկացվելու է 2 փուլով։
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները՝ ներկայացնելով խմբային աշխատանքներ, ընդ որում՝ հեղինակների թիվը չպետք է գերազանցի երեքը:
Մրցույթի ուղղություններն են.
- Եվրասիական դիզայն. ծագում, զարգացում, հեռանկարներ,
- Եվրասիական երկրների միասնական թվային տարածք կորոնավիրուսային համաճարակի համատեքստում,
- Մասնագիտական կրթության գիտական և գործնական հիմնախնդիրները Եվրասիայում,
- Մեծ Եվրասիայի երկրների բնակչության աճի և պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրներ,
- Հասարակական կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տարածաշրջանային ինտեգրման գործընթացի համատեքստում,
- Եվրասիական սոցիալ-մշակութային տարածքի ձևավորման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները,
- Եվրասիական ժողովուրդների ավանդական մշակույթն ու արժեքները ԵԱՏՄ ինտեգրման էվոլյուցիայում,
- Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ազգային օրենսդրության զարգացում,
- Միջազգային փոխգործակցության որոշումների ընդունումը տարածաշրջանային ինտեգրման համատեքստում:
Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել մրցույթի կազմկոմիտեին մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2021 թվականի դեկտեմբերի 1-ին:
Մրցույթի յուրաքանչյուր գիտական և ստեղծագործական ուղղությամբ եզրափակիչ փուլում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները ճանաչվում են հաղթող: Հաղթողները պարգևատրվելու են միջազգային մրցույթի մրցանակակիրների պատվոգրերով և հուշանվերներով:
Մրցույթի մասին առավել մանրամասն՝ այստեղ։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտության բաժնից։