Միջազգային գիտահետազոտական մրցույթի հրավեր ՌԴ-ից

02.11.2021
Դիտումների քանակ՝ 790

ՌԴ մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման Прорыв կենտրոնը Новая наука գիտական գործընկերության միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Երիտասարդական գիտության առաջամարտիկ» (Авангард молодёжной науки) վերտառությամբ միջազգային գիտահետազոտական ​​մրցույթ, որին մասնակցելու են հրավիրվում բուհերի, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ավագ դպրոցների սովորողները:

Մրցույթի նպատակը երիտասարդության նորարարական և ստեղծագործական ներուժի բացահայտումն ու զարգացումն է, երիտասարդ հետազոտողների համար միասնական տեղեկատվական դաշտի ձևավորումը, նրանց առաջընթացին աջակցությունը:

Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը, մրցույթին կարող են մասնակցել այն հետազոտական նախագծերը, որոնք ձևավորված են հոդվածների տեսքով՝ 5-ից 15 էջ ծավալով: Մրցութային մեկ աշխատանքը կարող է ներկայացվել համահեղինակությամբ (մի քանի մասնակից):

Մանրամասները՝ կից փաստաթղթում, ինչպես նաև՝ մրցույթի կանոններին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ մրցույթին մասնակցելու վերաբերյալ խորհրդատվությունները կարելի է ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (911) 4107747, ինչպես նաև office@sciencen.org էլեկտրոնային հասցեով:

Տեղեկատվությունը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ գրության