Ֆուլբրայթ ուսանողական և Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրեր. հայտերն ընդունվում են
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է կրթական փոխանակման երկու ծրագրեր՝ 2020-2021 ուսումնական տարում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար. Ֆուլբրայթ ուսանողական և Ֆուլբրայթ-Հովնանյան: Այս ծրագրերը նախատեսված են բոլոր այն ուսանողների համար, ովքեր ՀՀ քաղաքացի են և մշտական բնակիչ, ունեն բակալավրի աստիճան, վարժ տիրապետում են անգլերենին (անցկացվելու են TOEFL և GRE քննություններ): Մանրամասները՝ ակտիվ հղումներով:
Ֆուլբրայթ ուսանողական ծրագիրն աջակցում է ուսումնառությանը միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, սոցիալական գիտությունների, լրագրության, իրավաբանական, կրթական, ամերիկյան հետազոտությունների, քաղաքագիտության, բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության ոլորտներում, իսկ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը` գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև ձեռներեցության ոլորտներում:
Ընտրված մասնակիցներն իրենց ուսումնառությունն ԱՄՆ-ում կսկսեն 2020 թ.: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 24-ն է: Դիմումի ձևը՝ այստեղ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ դեսպանատան կայք՝ https://www.usa.am/cms/announcements.php, իսկ հարցերի դեպքում կարող եք գրել YerevanFulbright@state.gov հասցեով:
Տեղեկատվությունը՝ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից: