Հանրային քաղաքականության ինստիտուտը հայտարարում է ամառային դպրոցի ընդունելություն

29.03.2019
Դիտումների քանակ՝ 943

Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) հայտարարում է «Հանրային քաղաքականության» ամառային դպրոցի ընդունելություն:

Ամառային դպրոցը ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որը հնարավորություն կընձեռի մասնակիցներին.

  • Պատկերացում կազմել հանրային քաղաքականության, դրա մշակման և իրագործման առանձնահատկությունների մասին,
  • Ծանոթանալ հանրային քաղաքականության ուսումնասիրության և վերլուծության գործիքներին, հանրային կարծիքի հետազոտման մեխանիզմներին,
  • Իրականացնել ոլորտային և համեմատական վերլուծություններ (օրինակ՝ կրթական քաղաքականության մշակման և իրագործման վերաբերյալ):

Մանրամասների համար կարող եք այցելել ինստիտուտի կայք: