IDBank-ի անվան՝ 1 մլն դրամի չափով կրթաթոշակ ուսանողներին

02.05.2019
Դիտումների քանակ՝ 1189

IDBank-ը հայտարարում է անվանական կրթաթոշակի ծրագրի մեկնարկի մասին։ Կարևորելով կրթությունը և երիտասարդ սերնդի շարունակական զարգացումը՝ բանկը հնարավորություն է ընձեռում ՀՀ պետական բուհերում (ցանկը՝ ստորև) գերազանցությամբ սովորող ուսանողներին շարունակել կրթությունը մագիստրատուրայում՝ IDBank-ի անվան կրթաթոշակով։  Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի 4-րդ կուրսի կամ մագիստրատուրա դիմել պատրաստվող գերազանց առաջադիմություն և տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում ունեցող ուսանողները՝ լրացնելով IDBank-ի դիմում-հայտը։

Անհրաժեշտ է՝ hr@idbank.am հասցեին ուղարկել նամակ՝ թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով ՝ «IDBank-իանվանկրթաթոշակ»: Անհրաժեշտ է կցել բուհի կողմից տրամադրված 2 երաշխավորագիր, առաջադիմության մասին տեղեկանքը, մեկ Էսսե` «Ինչպե՞ս եմ ես պատկերացնում ապագայի թվային բանկը»/ 500-1000 բառ/, ինչպես նաև ներկայացնել բանկային մեկ նորամուծություն։ Նամակում անհրաժեշտ է նշել, թե որ ուսումնական հաստատությունում և ինչ մասնագիտացմամբ է դիմորդը պատրաստվում օգտագործել կրթաթոշակը։ Նշենք, որ ծրագրի առաջին փուլում ընտրվել են հետևյալ բուհերը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Երևանի Պետական Համալսարան, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Հայ-Ռուսական Համալսարան, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան։

Մանրամասները՝ բանկի պաշտոնական կայքում: