Ավարտական վկայականները կտրվեն որոշակի ժամանակացույցով

09.07.2018
Դիտումների քանակ՝ 4503

Հարգելի շրջանավարտներ, ուսումնական բաժնից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 10-ից իրենց ավարտական վկայականը (դիպլոմը) կարող են ստանալ ներքոհիշյալ մասնագիտությունների բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտները.
1. Հողագույքային հարաբերություններ
2. Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում
Ինչպես նաև առկա մագիստրատուրայի հետևալ մասնագիտությունների շրջանավարտները.
1. Միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ
2. Մակրոտնտեսական վերլուծություն
3. Պետական գույքի կառավարում
4. Հողագույքային հարաբերություններ
5. Աշխատանքային իրավունք
6. Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպում ծառայությունների ոլորտում
Մյուս մասնագիտությունների առկա մագիստրատուրայի և հեռակա ուսուցման բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների տրման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:
Հիշեցնենք, որ դիպլոմները ստանալու համար հարկավոր է անձնագրով մոտենալ ուսումնական բաժին՝ ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 322 սենյակ: