Ովքե՞ր ավարտական վկայականներ կստանան վաղը. նոր ժամանակացույց

10.07.2018
Դիտումների քանակ՝ 2138

Հարգելի շրջանավարտներ, ՀՊՏՀ ուսումնական բաժնից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 11-ից իրենց ավարտական վկայականը /դիպլոմը/ կարող են ստանալ ներքոհիշյալ մասնագիտությունների հեռակա բակալավրիատի շրջանավարտները.
1. Ապահովագրական գործ
2. Աուդիտ
3. Մարքեթինգ
4. Բիզնեսի կազմակերպում
5. Կոմերցիա

Ինչպես նաև առկա մագիստրատուրայի հետևալ մասնագիտությունների շրջանավարտները.
1. Հակաճգնաժամային կառավարում
2. Ապահովագրական գործ
3. Աուդիտ
4. Մարքեթինգային հետազոտություններ
5. Մարքեթինգային հաղորդակցություններ
6. Բիզնեսի կազմակերպում

Մյուս մասնագիտությունների առկա մագիստրատուրայի և հեռակա բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների տրման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:
Հիշեցնենք, որ դիպլոմները ստանալու համար հարկավոր է անձնագրով մոտենալ ուսումնական բաժին՝ ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 322 սենյակ: