Կրթաթոշակի դիմում-հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

02.05.2019
Դիտումների քանակ՝ 1187

Հայ կրթական հիմնարկությունը մինչև մայիսի 10-ը երկարաձգել է 2019-2020թթ. ուսումնական տարվա համար տրամադրվող կրթաթոշակի հայտերի ընդունումը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այս կրթաթոշակները տրամադրվում են ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է խրախուսելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի առկա, վճարովի համակարգում սովորող ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ): Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16; 7,5; 3,2 կամ 77 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել հիմնարկության կայքից՝ www.aef.am և մինչև մայիսի 10-ը (11:00-ից մինչև 17:00-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ): Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգահարել 011 53 14 85: Դիմորդը անձամբ պետք է զանգահարի և մոտենա։

Տեղեկատվությունը՝ Հայ կրթական հիմնարկության ֆեյսբուքյան պաշտոնական էջից: