Ի գիտություն քոլեջների շրջանավարտների. մեկնարկում է ընդունելությունը

30.06.2021
Դիտումների քանակ՝ 3572

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2021-2022 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կուրս ընդունելությունը մեկնարկում է հուլիսի 1-ին և կշարունակվի մինչև հուլիսի 31-ը ներառյալ, այնուհետև կվերսկսվի օգոստոսի 15-ին և կտևի մինչև օգոստոսի 30-ը ներառյալ՝ ՀՊՏՀ համապատասխան ընդունող հանձնաժողովներում (Երևան, Գյումրի, Եղեգնաձոր)։

Համաձայն ՀՀ Կառավարության 2015թ․ հուլիսի 8-ի «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 589 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 752-Ն որոշման դիմում-հայտը կարող են լրացնել բացառապես «գերազանց» և/կամ «լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։

Մանրամասները՝ կից փաստաթղթում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 593473 կամ 010 589443 հեռախոսահամարներով։