Ամառային փոխանակային ծրագրեր՝ AIESEC-ի առցանց հանդիպմանը

29.06.2021
Դիտումների քանակ՝ 594

AIESEC կամավորական կազմակերպությունը հուլիսի 2-ին, ժամը 18։30-ին ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է առցանց հանդիպման։

Հանդիպման ընթացքում AIESEC-ի հայաստանյան գրասենյակի անդամները ներկայացնելու են, թե՝

  • ինչ փոխանակման ծրագրերի կարող եք մասնակցել AIESEC-ի հետ,
  • ինչ է անհրաժեշտ ծրագրերին մասնակցելու համար,
  • որոնք են ծրագրերին դիմելու հիմնական քայլերը։

AIESEC-ն աշխարհում ամենամեծ երիտասարդական, կամավորական կազմակերպությունն է, որն ավելի քան 120 գրասենյակ ունի աշխարհի տարբեր անկյուններում։ AIESEC-ի գլխավոր նպատակը միջազգային փորձառությունների միջոցով երիտասարդների առաջնորդական հմտությունների զարգացումն է։ Ծրագրերը հնարավորություն են ընձեռում որպես կամավորներ կամ փորձնակներ աշխատել և ապրել արտասահմանում, ինչը խթանում է մասնակցի թե՛ անձնական, թե՛ մասնագիտական աճը։
Բաց մի՛ թողեք ձեր ամառը հիշարժան փորձառության վերածելու հնարավորությունը։
Առցանց հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով։
Հանդիպման ZOOM հղումը` այստեղ (Meeting ID: 875 2646 0471):
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնից։