Տեղեկատվական հանդիպում՝ Ժան Մոնե միջազգային ծրագրին դիմելու վերաբերյալ
Մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի 2021 թ. առաջարկների ներկայացման մրցույթը։ Մրցույթի այս տարվա ակտիվ գործողություններից ՀՊՏՀ-ն կարող է դիմել «Ժան Մոնե» գործողություններին, որոնք ուղղված են խթանելու դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական միության ուսումնասիրությունների ոլորտում: «Ժան Մոնե» գործողությունները կարող են ներառել ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում կարճաժամկետ ուսումնական ծրագրի/դասընթացի ներդնում, գերազանցության կենտրոնների հիմնում, ցանցերի ստեղծում, զարգացում և մի շարք այլ ծրագրերի իրականացում։
«Ժան Մոնե» գործողությունների բուն էությունը, տեսակները, հայտադիմումի պայմանները և այլ մանրամասներ ներկայացնելու նպատակով ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում և հրավիրում մասնակցելու ՀՊՏՀ ակադեմիական անձնակազմի` ծրագրով հետաքրքրված ներկայացուցիչներին։
Հանդիպումը տեղի կունենա առցանց, ապրիլի 12-ին, ժամը 14։00-ին։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ, իսկ «Էրազմուս+» ծրագրի ուղեցույցում «Ժան Մոնե» գործողություններին կարող եք ծանոթանալ այստեղ (էջ 268)։