Միջազգային մրցույթներ. տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է միջազգային մրցույթների մասին, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:
ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա երիտասարդ հետազոտողների կրթաթոշակային ծրագիր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա երիտասարդ հետազոտողների կրթաթոշակային ծրագրի մրցույթ: Հետազոտությունները պետք է լինեն հետևյալ ոլորտներում՝ 1.շրջակա միջավայր՝ աղետի ռիսկերի նվազեցման վրա հատուկ շեշտադրումով; 2.միջմշակութային երկխոսություն; 3.տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ; 4.հակամարտությունների խաղաղ կարգավորում: Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երկու հայտ, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով։
Ավելին՝ այստեղ:
«Евразийская неделя» IV-րդ ամենամյա միջազգային համաժողով
2019 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ը Ղրղզստանի Բիշկեք քաղաքում տեղի կունենա «Евразийская неделя» IV-րդ ամենամյա միջազգային համաժողովը: Մասնակցության գրանցման համար և առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.eurasianweek.org պաշտոնական կայքէջից:
Մրցույթ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների մրցանակը, որի այս տարվա թեման է «Արհեստական բանականության կիրառումը կրթության և ուսուցման ինովացիայի համար»։ Մասնակցության պարագայում հարկավոր է հայտը լրացնել առցանց մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը՝ տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը: Մանրամասները՝ այստեղ: