ԿԲ-ն հայտարարել է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթ

20.08.2019
Դիտումների քանակ՝ 3949

Կենտրոնական բանկը հայտարարել է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար:

Մրցույթին կարող են մասնակցել 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողները:

Մանրամասներին և դիմումի ձևին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀՀ ԿԲ պաշտոնական կայք՝ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/AM/News/Pages/news_30-12-14_2.aspx#sthash.zFTrkY0V.dpbs: