Միջազգային մրցույթներ, կրթաթոշակային ծրագրեր. տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն

21.02.2020
Դիտումների քանակ՝ 1282

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է միջազգային նոր ծրագրերի մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Ուսման հրավեր (Թաիլանդի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպություն)

Թաիլանդի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2020թ. կրթաթոշակների շրջանակներում Թաիլանդի միջազգային ասպիրանտական ծրագրով թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ հրավիրում է օտարերկրյա ուսանողներին դիմելու մագիստրոսի ծրագրի համար:  Մանրամասն տեղեկությունների ծանոթացեք www.tica.thaigov.net կայքում։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020թ. մարտի 23-ն է: Կրթաթոշակին մասնակցելու դիմումները ուղարկել international@escs.am էլ. փոստի հասցեին:

Կրթաթոշակային ծրագիր` ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կայուն էներգիայի զարգացման միջազգային կենտրոնի կողմից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կայուն էներգիայի զարգացման միջազգային կենտրոնի (ք. Մոսկվա, ՌԴ) կողմից տրամադրվում են կրթաթոշակներ:

Դիմորդներին հնարավորություն կընձեռվի 2020թ. հոկտեմբերի 5-ից 30-ը մասնակցելու Ռուսաստանի Դաշնության մասնագիտացված հաստատություններում անցկացվելիք՝ կայուն և վերականգնվող էներգիայի բնագավառում կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացման չորսշաբաթյա վերապատրաստման դասընթացներին:

Ավելին՝ այստեղ:

Ուսման հրավեր (Հունաստան)

Հունաստանի բուհերում օտարերկրյա ուսանողների համար անգլերեն լեզվով կկազմակերպվեն բուհական և հետբուհական կրթական ծրագրեր:  Դրանց մասին հայտարարվել է Աթենքում կայացած «Կառուցել միջազգային կամուրջներ. Հունաստանի համալսարանները բաց են աշխարհի առջև» խորագրով միջոցառման ընթացքում: Ծրագրերի, ինչպես նաև դրանց մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.studyingreece.edu.gr կայքէջում։