Մարիա Սկլադովսկա-Կյուրիի անհատական կրթաթոշակի վարպետության դասընթաց՝ Իտալիայի Մաչերատայի համալսարանում
Իտալիայի Մաչերատայի համալսարանը 10 հետազոտողների համար նախատեսում է ճանապարհորդական դրամաշնորհներ՝ (առավելագույնը 1000 եվրո յուրաքանչյուրին) Մարիա Սկլադովսկա-Կյուրիի անհատական կրթաթոշակի (MSCA-IF) վարպետության դասերին մասնակցելու համար, որը տեղի է ունենալու Իտալիայի Մաչերատա քաղաքում 2020թ. մայիսի 25-27-ը (3 օր) և որի նպատակն է նախապատրաստել այն տաղանդավոր հետազոտողներն, ովքեր ցանկանում են ստանալ Մարիա Սկլադովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակ՝ Մաչերատայի համալսարանում (UNIMC) ուսանելու համար:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները
- կստանան ճանապարհորդական և կեցության ֆինանսավորում (առավելագույնը 1000 EUR) MSCA-IF վարպետության դասերի մասնակցելու համար, որը կանցկացվի մայիսի 25-27-ը և որի ընթացքում մասնակիցներին կառաջարկվի հատուկ դասընթաց՝ ինչպես գրել MSCA հաջողակ դիմումի ձև: Այն կանցկացվի MSCA-ի փորձագետների կողմից՝ անգլերեն լեզվով:
- Մաչերատայում գտնվելու ընթացքում Մաչերատայի համալսարանում կհանդիպեն Մարիա Կյուրիի իրենց խորհրդատուների հետ, ովքեր կօգնեն ավելի լավ սահմանել MSCA-ի դիմումի բովանդակությունը, որը պետք է ներկայացվի ԵՄ հանձնաժողով՝ մինչև 2020թ-ի սեպտեմբեր ամիսը:
- կստանան մենթորություն և վարպետության դասեր Մաչերատայի համալսարանի (UNIMC) դրամաշնորհային գրասենյակի կողմից, թե ինչպես մշակել ԵՄ հանձնաժողով ներկայացվելիք նախագծի առաջարկը:
Կրթաթոշակին կարող են դիմել այն հետազոտողները, ովքեր ավարտել են ասպիրանտուրան կամ ունեն առնվազն 4 տարվա հետազոտական պրակտիկա՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 9-ը:
MSCA-IF ծրագրի շրջանակում ֆինանսավորվելու են գիտական հետազոտության այն բոլոր ուղղությունները, որոնք կարող են լինել Եվրամիության հետաքրքրությունների շրջանակում, իսկ ինչ վերաբերում է Մաչերատայի համալսարանին, ապա այն բացառապես կենտրոնացած է հասարակական և հումանիտար (SHH) գիտությունների վրա:
Դիմելու վերջնաժամկետը 2020թ. մարտի 30-ն է:
Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: