Միջազգային համաժողով և ցուցահանդես Թուրքմենստանում

10.09.2019
Դիտումների քանակ՝ 970

Թուրքմենստանի Հանրապետության կրթության նախարարությունը Աշխաբադում կազմակերպում է «Կրթությունը և սպորտը երջանկության և հզորության դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողով և ցուցահանդես։

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված տեղեկատվության՝ միջոցառումը տեղի է ունենալու Աշխաբադում, 2019 թվականի նոյեմբերի 13-15-ը։

Համաժողովին և ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են իրենց կողմից առաջարկվող թեզերն ուղարկել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի int@asue.am էլ-փոստին մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են թուրքմեներենը, անգլերենը և ռուսերենը։ Աշխատանքային կոմիտեն իրավասություն ունի հետագայում տպագրելու գիտաժողովին ներկայացված նյութերը։

Կազմակերպական կոմիտեն կարող է յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ մասնակցի տրամադրել ֆինանսավորում՝ համաժողովին մասնակցելու նպատակով։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: