Աշխատանքի հնարավորություն Evolution Armenia-ում․ ընկերության ներկայացուցիչները կայցելեն ՀՊՏՀ

25.10.2022
Դիտումների քանակ՝ 796

Սիրելի′ ուսանողներ,
եթե դուք ցանկանում եք ձեր կարիերան սկսել միջազգային ընկերությունում, սակայն չունեք աշխատանքային փորձ, ապա հոկտեմբերի 26-ին, ժամը 10։00-15։00-ն ձեզ սպասում ենք ՀՊՏՀ բակում՝ Evolution Armenia առաջատար ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Առցանց խաղերի ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող Evolution Armenia ընկերության Տաղանդների ներգրավման թիմը ձեզ կներկայացնի ընկերության թափուր հաստիքները, ճկուն գրաֆիկի յուրահատկությունները, առաջընթացի և զարգացման հնարավորությունները։ Evolution-ը հայաստանյան շուկայում եզակի ընկերություններից է, որը աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում միայն անգլերենի իմացության պայմանով կարիերան սկսելու ոլորտի առաջատար ընկերությունում։ Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը՝ գտնելու ձեր երազանքի աշխատանքն ու ցուցադրելու ձեր ունակություններն ու տաղանդը։