Կվիձինի Պովիսլանսկի համալսարանում դասախոսելու հրավեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Կվիձինի Պովիսլանսկի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Կվիձինի Պովիսլանսկի համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչը կդասախոսի վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև մայիսի 16-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից