Հիշեցում. ուսանողական միջազգային ամառային վրանային դպրոց-ճամբարին մասնակցելու հնարավորություն

10.05.2019
Դիտումների քանակ՝ 1036

Արցախի պետական համալսարանը ՀՊՏՀ 2 ուսանողների հրավիրում է մասնակցելու ԱրցախիՊատարա գյուղի տարածքում 2019թ. հուլիսի 22-27-ը կամ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կազմակերպվող ուսանողական միջազգային ամառային վրանային դպրոց-ճամբարին, որտեղ նրանք հնարավորություն կունենան մասնակցելու նաև պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, մարզական և մշակութային ծրագրերի:

Արցախում գտնվելու ընթացքում մասնակիցների բոլոր ծախսերը կհոգա Արցախի պետական համալսարանը:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր սովորում են.

· ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,

· ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս/թ մայիսի 13-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի int.asue@gmail.com էլ-փոստին ուղարկեն.

· ՀՊՏՀ-ում ուսանելու մասին տեղեկանք դեկանատից՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից,

· մոտիվացիոն նամակ, որտեղ 100-150 բառի շրջանակներում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ 2 հարցերին (նշենք, որ մոտիվացիոն նամակները ստուգվելու են հատուկ ծրագրի միջոցով՝ պարզելու դրանց ինքնուրույնությունը).

1. Ի՞նչ ակնկալիքներ ունեք ամառային դպրոց-ճամբարին Ձեր մասնակցությունից:

2. Ինչպե՞ս այն կնպաստի Ձեր կարիերայի հետագա զարգացմանը:

2-ից ավելի հայտ ստանալու դեպքում՝ մասնակիցները կընտրվեն վիճակահանությամբ:

Նամակի «վերնագիր» (subject) դաշտում անհրաժեշտ է նշել «Ամառային դպրոց-ճամբար»:  Դուք կհամոզվեք, որ արտաքին կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կամ ամբողջական կերպով չներկայացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ int.asue@gmail.com հասցեով: