Բիզնես ֆորումի և մրցույթի հրավեր

07.03.2019
Դիտումների քանակ՝ 1140

«Սիթի» ՍՊԸ-ն, նպատակ ունենալով ամրապնդել ԲՈՒՀ-գործատու հարաբերությունները , կազմակերպում է “TRANSFORMATION’’ խորագրով բիզնես ֆորում, որի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել ֆորումին, ինչպես նաև կարող են մասնակցել խոսնակների մրցույթին: Ծրագիրը հնարավորություն կտա մասնակցել ֆորումին, հարցեր ուղղել և լսել պատասխանները հենց գործատուից:
Առաջադրված են քննարկման ներքոնշյալ թեմաները
 1. Շուկայավարություն
2. Հաճախորդների սպասարկում
3. Մարդկային կապիտալ
4. Ռազմավարական կառավարում
5. Գլոբալիզացիան վաճառքներում
Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ, իսկ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու համար անցնել այս հղումով:
Մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2019թ. մարտի 20-նն է:
Բիզնես ֆորումը կկայանա ապրիլի 19-ին, ժամը 16:00-ին Holyday Inn Express Yerevan հյուրանոցում:
Միջոցառման մասին մանրամասները հասանելի են ընկերության պաշտոնական էջում: