Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորը բաց դաս կվարի ՀՊՏՀ-ում

06.03.2019
Դիտումների քանակ՝ 1593

ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից հայտնում են, որ ս․թ․ մարտի 11-ին, ժամը 14։00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Նալբանդյան 128, մուտքը դարպասների կողմից) Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» («ՀԵՐԻՏԱԳ», №561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի աշխատաշուկայի (կարիերայի) օրերի շրջանակներում տեղի կունենա «Մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման միտումները և պլանավորման գործիքակազմը» թեմայով բաց դասախոսություն, որը կվարի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մարիա Խոսե Վինալսը։

Դասախոսությանը հրավիրվում են ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները։