Վիլնյուսում սովորելու հրավեր ուսանողներին

13.12.2019
Դիտումների քանակ՝ 1502

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը տեղեկացնում է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միկոլաս Ռոմերիսի համալսարանի (Վիլնյուս) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ  հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ-փոստին ուղարկեն (խնդրում ենք հայտերը չուղարկել asue.erasmus@gmail.com հասցեին)՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն),
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն այն մասին, որ մասնակցել եք ՀՊՏՀ-ում կազմակերպված քննությանը,
  5. բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել “Mykolas Romeris University”: Դուք կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը Ձեր հայտը ստացել է՝ պատասխան նամակի միջոցով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: