Աշխատանքային օրը տեղափոխվել է
Ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օր: Նման որոշում է կայացվել ՀՀ Կառավարության՝ մարտի 6-ի նիստում։
Այս մասին հիշեցնում են ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնից՝ նշելով, որ ըստ Կառավարության հիմնավորման` «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
ՀՀ Կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից: